Սեպտեմբերի 25-ին Երևան կժամանի ռուսաստանցի դերասան Սերգեյ
Բեզրուկովը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Բրիգադա» հեռուստասերիալից:
«Եվ կյանք, և թատրոն և կինո» խորագրով համերգային ծրագրով Բեզրուկովը հանդես կգա Գ. Սունդուկյանի անվան
թատրոնում: Թատրոնից տեղեկացանք, որ համերգն աննախադեպ և հետաքրքիր է լինելու, քանի որ բացի երգելուց դերասանը
նաև կասմունքի և կզրուցի հանդիսականի հետ:
Տոմսերն սկսել
են վաճառվել սեպտեմբերի մեկից, դրանց արժեքն է 3000-20000 դրամ: