Home / Армения / Մեդվեդևը կոչ է արել ինտենսիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Մեդվեդևը կոչ է արել ինտենսիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի քննարկման համար հանդիպումների ինտենսիվացման օգտին, հաղորդում է РИА Новости-ն:

«Բանակցություններն արդյունք են տալիս: Հանդիպումների ինտեսնսիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտականությունները թե Մինսկի խմբի շրջանակներում, թե որպես հարևան երկիր: Ես պատրաստ եմ շարունակել հանդիպումները, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որոնք դեռ կան»,- հայտարարել է ՌԴ նախագահը Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: