«Վերջին ժամանակները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաճախականությունը` ՌԴ նախագահի մասնակցությամբ, բավական բարձր էր»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ոչ շատ վաղ, խոսելով տվյալ թեմայի մասին, ես ասել եմ, որ չեմ ամաչում այն ամենի համար, ինչ արվել է վերջին ընթացքում: Սրանք շատ խորը, կշռադատված մտքեր են` հստակ գիտակցմամբ, որ այս գործընթացում բավական շատ դժվարություններ կան: Բայց, ամեն դեպքում, այս ջանքերը արդյունք են տալիս: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս նմանանտիպ խորհրդակցությունները` մեր երկրների ներքին քաղաքական ուժերի և մեր մասնակցությամբ, շարունակական կլինեն: Ռուսաստանը կատարելու է իր պարտականությունները և ամեն կերպ նպաստելու է անհրաժեշտ արդյունքի կայացմանը: Իսկ արդյունքն անհրաժեշտ է: Այն կարող է վերջնական խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ինչում Ռուսաստանն, անկասկած, շահագրգռված է»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում ANPRESS-ը: