Բելառուսում հայտնաբերել են ընդդիմական լրագրող, «Խարտիա 97» կայքի հիմնադիր Օլեգ Բեբենինի դին:
Լրագրողը հայտնաբերվել է Մինսկի մերձակայքում գտնվող ամառանոցում: Նրա մահվան պատճառներն ու հանգամանքները դեռ ճշտված չեն:
Նշենք, որ Օլեգ Բեբենինն ավելի վաղ բելառուսական «Имя» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ է եղել, իսկ վերջին 12 տարիների ընթացքում նա զբաղվում էր ընդդիմադիր «Խարտիա 97» կայքով: