Ադրբեջանի ղեկավարությունը, ի տարբերություն շատ թերահավատ մարդկանց, գիտակցում է, որ Մոսկվան չի կարող հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ` ի վնաս Հայաստանի հետ իր հարաբերություններին, և հակառակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի Միջազգային հարցերի կոմիտեի անդամ Ռուսլան Կոնդրատովը:
«Մեզ համար կարևոր են թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները, և հազիվ թե Մոսկվան առաջարկի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում, որը ձեռնտու չլինի կողմերից մեկին: Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն համաձայնության գալ չեն կարող, և հայտնի չէ` երբ կկարողանան», – Կոնդրատովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: