Այսօր Թբիլիսիում` խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել բողոքի ակցի, որն ուղղված էր ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովի` Վրաստան սպասվելիք այցի դեմ:
Ինչպես «Մեդիանյուսին» հայտնել է «Ժողովրդական ճակատ» շարժման ղեկավար Նոդար Նաթաձեն, Գորբաչյովը պատասխանատու է 1989թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների համար, քանի որ հրաման արձակելու իրավունք այն ժամանակ ուներ միայն ինքը:
«Վրաստանի իշխանությունները կարող են Գորբաչյովին ձերբակալել հենց այն պահին, երբ նա հատի Վրաստանի սահմանը: Եթե Գորբաչյովը պատրաստվում է գալ Վրաստան, դա նշանակում է, որ մեր երկրի իշխանությունը Ռուսաստանի գործակալներից է բաղկացած», – եզրափակել է Նաթաձեն:
Հիշեցնենք, որ Միխայիլ Գորբաչյովի այցը Վրաստան նախատեսված է սեպտեմբերի 6-ին, հաղորդում է Geogia Online-ը: