Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով երկրի 19 շրջաններում նշանակվել են նոր զինվորական կոմիսարներ: Ընթացիկ շաբաթվա մեջ փոխվելու է նաև հանրապետության զինկոմիսարը, հաղորդում է «Միլազ» գործակալությունը:
Զինկոմներում կադրային փոփոխությունների մասին արդեն վաղուց են խոսում: Այդ փոփոխությունները կապում էին կոռուպցիայի, ինչպես նաև զորակոչման համակարգում բարեփոխումների անհրաժեշտության հետ: Այս համատեքստում վերանայվում է նաև զինկոմների վերացման հարցը:
Ամեն դեպքում, այդ հարցը ժամանակավորապես սառեցվել է, քանի որ ներկա համակարգին այլընտրանք Ադրբեջանում առայժմ չեն գտնում: