Երեքշաբթի Ֆրանսիայում զանգվածային գործադուլ է սպասվում, որն ուղղված է իշխանության կողմից առաջարկված կրթաթոշակային բարեփոխումների դեմ:
Գործադուլը 24 ժամ է տևելու: Աշխատանքը լիովին դադարեցնելու են հասարակական տրանսպորտի, բանկերի, օդանավակայանի և փոստերի աշխատակիցները:
Մասնավոր և պետական սեկտորների 100 հազարավոր մարդիկ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում փողոց են դուրս գալու` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ իշխանությունները մտադիր են թոշակային տարիքը 60-ից հասցնել 62-ի, իսկ թոշակային վճարումների տարիքը 65-ից` 67, հաղորդում է BBC-ն: