2001 թվականի սեպտեմբերի 11-ին` Նյու Յորքի ահաբեկչական գործողությունից 30 րոպե անց, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսի և նախագահ Բուշի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Ռայսը բարձրացրել է ձայնը նախագահի վրա և արգելել նրան վերադառնալ Սպիտակ տուն, գրում է The Independent-ը:
«Նախագահը զանգահարեց ինձ և ասաց. «Ես վերադառնում եմ Սպիտակ տուն»», -ասում է Ռայսը բրիտանական վավերագրան ֆիլմի կադրերից մեկում:
«Ես ասացի. «Դուք չեք կարող»: Բավական բարձր ձայնով ասացի: Մինչ այդ երբեք ձայնս չէի բարձրացրել նախագահի վրա: «Դուք չեք կարող այստեղ վերադառնալ»,- բղավեցի ի և հեռախոսն անջատեցի: Նախագահը նեղացել էր ինձանից: Ես նրան լավ եմ ճանաչում և գիտեի, որ նա միայն մի բան էր ուզում` ղեկն իր ձեռքը վերցնել»,- հիշում է Ռայսը: