ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարևոր է համարել այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման ժամկետի երկրարաձգման նոր պայամանագիր է կնքվել: Նա հիշեցրել է, որ նախկինում խոսքը գնում էր ռուսական զորքերի Թուրքիայի և Իրանի սահմաններին հսկողություն իրականացնելու մասին:
«Այժմ ամբողջ հանրապետության սահմանների մասին խոսք գնաց, և այս տեսանկյունից կարևորում եմ այդ դրույթը, որ Ռուսաստանի զորքերը համատեղ հայկական զինված ուժերի հետ պետք է իրականացնեն ՀՀ ամբողջ սահմանների պաշտպանությունը և ապահովեն ՀՀ անվտանգությունը, սա շատ կաևրոր էր»,- նշել է Հովհաննես Մարգարյանը:
Անդրադառնալով նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևին` Մարգարյանն ասել է.
«Անկախ նրանից կընդունվի այն, թե ոչ, բնականաբար, մենք պետք է կարողանանք ավելի մանրամասն քննարկման առարկա դարձնել մեր բոլոր խնդիրները և ավելի հետևողական լինենք, որպեսզի ավելի շոշափելի, ի օգուտ մեզ արդյունքներ ստանանք»: