Երեկ Թուրքիայում կայացան բասկետբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Առաջին կիսաեզրափակիչում հավասար պայքար չէր սպասվում. ԱՄՆ-ը հավաքականը հեշտությամբ 89-74 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին: Ամերիկացիների կազմում 38 միավոր հավաքեց բասկետբոլի ծագող ատսղ Կևին Դյուրանտը, ով այս առաջնության ամենաարդյունավետ բասկետբոլիստների շարքում է:
Իսկ ահա երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը գերդրամատիկ մթնոլորտում անցավ: Սերբիան կարողացավ ոչ միայն արժանի պայքար մղել դաշտի տերերի` Թուրքիայի հավաքականի բասկետբոլիստների հետ, այլ նաև չափազանց մոտ լինել հաղթանակին: Թուրքիայի հավաքականը լուրջ հոգեբանական ճնշում էր գործադրում մրցակցի վրա` գործելով շատ ագրեսիվ, փորձելով ազդել մրցավարների որոշումների վրա, ինչը հաճախ ստացվում էր:
Նույն ագրեսիվությամբ էին լցված տրիբունաները, ովքեր անընդհատ առաջ էին մղում իրենց թիմին: Չնայած դրան Սերբիան գրեթե ողջ հանդիպման ընթացքում առաջևում էր, և միայն վերջնամասում թույլ տվեց Թուրքիայի ընտրանուն մոտենալ և անգամ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն երբ խաղավարտին մնացել էր 4.3 վայրկյան, Սերբիայի ընտրանին հաղթում էր 1 միավոր, իսկ թուրքերը գնդակը խաղի մեջ պետք է մտցնեին կենտրոնից: Կարծես, սերբերին հարկավոր էր 4 վայրկյանում ընդամենը թույլ չտալ նետում կատարել, սակայն նրանք ժամանակից շուտ հավատեցին հաղթանակին, և ոչ միայն թույլ տվեցին մրցակցին գնդակը խաղի մեջ մտցնել, այլ նաև կենտրոնից այն հասցնել սեփական զմաբյուղի մոտ: Վերջում էլ ոչ ոք չպայքարեց Կերեմ Տունչերիի հետ, ու վերջինս առանց որևէ խնդրի մոտ տարածությունից երկու միավոր վաստակեց` 83-82:
Սերբիան փրկվելու համար կես վայրկյան ուներ, սակայն սերբերի նետումը չստացվեց և նրանք զրկվեցին եզրափակչի ուղեգրից` այն նվիրելով Թուրքիայի ընտրանուն, որն այսպիսի հաջողության հասավ առաջ անգամ իր պատմության ընթացքում:
ԱՄՆ-Թուրքիա եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր: