Նորվեգական NRK ռադիոալիքի լրատվական բաժնի աշխատակից Պիա Պեդերսենը ուղիղ եթերում հայտարարել է, որ ազատվում է աշխատանքից` գործատուին մեղադրելով աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու մեջ:
Շաբաթ օրը` լուրերի հերթական եթերի ընթացքում, Պիա Պեդերսենը հայտարարել է, որ մտադիր է ազատվել աշխատանքից, քանի որ ցանկանում է «հանգիստ ուտել և շնչել»: Նրա հրաժեշտի խոսքը երկու րոպե է տևել: Հաղորդավարուհին նաև ասել է, որ ոչ մի լուր չի հաղորդելու, քանի որ «ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չի ունեցել»:
Լրագրողն ավելի ուշ ասել է, որ իր վերջին հաղորդումից հետո իրեն սատարող բազմաթիվ նամականեր ու հեռախոսազանգեր է ստացել: Իսկ Facebook սոցիալական կայքում հաղորդավարուհու կողմնակիցներն առանձին էջ են բացել:
Ռադիոալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ լրագրողի այս քայլն անսպասելի էր իրենց համար: