Դժվար է պատկերացնել Ռուսասստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը անվտանգության ոլորտում, քանի դեռ լուծված չեն Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի այլ խնդիրները: Այս մասին АПА-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի փորձագետ Դեյլ Հերսփրինգը:
Նրա կարծիքով`մեծ սպառնալիք է ստեղծում այն փաստը, որ Մոսկվան չի կարողանում «հանդարտեցնել» Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը:
Փորձագետը նշել է նաև, որ տարածաշրջանի հեռանկարը կախված կլինի Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերություններից:
«Եթե հարաբերությունները դրական լինեն, ապա տարածաշրջանում մենք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կայունության վկաներ կլինենք»,-ասել է Հերսփրինգը: