«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը ոչ մի ակնկալիք չունի սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ սպասվող ելույթներից: Այս մասին Սեֆիլյանը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մեկնաբանելով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին անակնկալ ելույթ է ունենալու`Ժիրայր Սեֆիլյանն ասել է.
«Անակնկալների մասին նախօրոք չեն հայտարարում»:
Սեֆիլյանի կարծիքով` ընդդիմադիր գործընկերները սխալ ճանապարհով են ընթանում` արտահերթ կամ հերթական ընտրությունների ճանապարհով:
«Դեռևս, ցավոք սրտի, չեն հասկացել, որ այս իշխանությունների օրոք ընտրություններով ոչ մի հարց չի լուծվի: Ի՞նչ են կարծում, կասեն շնորհակալություն ու կգնա՞ն», – ասել է Սեֆիլյանը: