Երեքշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման հարցերին, հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են նաև Աֆղանստանի գալիք ընտրություններին վերաբերող հարցերը ու շնորհավորել են միմյանց 2010 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակչում երկու երկրների թիմերի հանդես գալու կապակցությամբ:
Որոշ աղբյուրներ նշում են, որ այս հեռախոսազանգը նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շարունակությունն է: Նշենք, որ կիրակի Բարաք Օբաման, խոսելով Էրդողանի հետ, հույս է հայտնել, որ Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները կամրապնդեն ժողովրդավարության հիմքերը այդ երկրում:
Քլինթոնի և Դավութօղլուի զրույցի մասին հավելյալ մանրամասներ առայժմ չի հաղորդվում: