Home / Հայաստան / Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է տասնամյակներ պահանջել. քաղաքագետ

Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է տասնամյակներ պահանջել. քաղաքագետ

Հայաստանում ռուսաստանյան ռազմական ուժերի առկայությունը կարգավորող ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան խնդրի բոլոր կողմերի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ֆյոդոր Շելով-Կովեդյաևը:

«Չեմ կարծում, թե Ադրբեջանը, հատկապես այսօրվա պայմաններում, ռազմական լուծման ճանապարհով կգնա»,-ասել է նա:

Քաղաքագետը նշել է նաև, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «Ռուսաստանի կողմից անմիջական ռազմական միջամտության ինքնաբերաբար որոշում չի լինի, ինչպես Հարավային Օսիայի դեպքում»:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին` քաղաքագետն ասել է.

«Բաքվի և Երևանի շահերին համապատասխան լուծումը կարող է տասնամյակներ պահանջել»: