«Եթե հաշվի առնել ութ ամսվա մեր գործունեությունը, ապա և անցյալ տարի ենք հաջողություն ունեցել, և այս տարի», – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ճանապարհատրանսպորտային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Նրա հավաստմամբ` ճանապարհային պատահարների զգալի նվազում է նկատվել: 2010 թվականի առաջին 8 ամիսներին տեղի է ունեցել 1221 պատահար, որի հետևանքով 165 քաղաքացի զոհվել է, իսկ 1677 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009-ի համեմատ ՃՏՊ-ի թիվը 8-ը դեպքով նվազել է, 49-ով նվազել է զոհերի թիվը, 59-ով` տուժածների թիվը, ինչը Մարգար Օհանյանը հաջողություն է համարում: