Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարուցված գործը փակուղի է մտել. պարզվել է, որ ձերբակալվածները միայն ականատեսներ էին: Նրանց թվում է եղել այն մեքենայի վաճառողը, որի հետ միասին մահապարտ գրոհայինը գործարկել է պայթուցիկը շուկայի հարակից տարածքում: Ականատեսների թվում էր նաև մի աղջիկ, ով հեռախոս է վաճառել ենթադրյալ ահաբեկչին, հաղորդում է Коммерсант-ը:
Հիշեցնենք, որ պայթուցիկներով բեռնված «Վոլգա» մակնիշի մեքենան պայթել է Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17 մարդ, տուժել` մոտ 200-ը: Զոհվածների թվում էին նաև հայեր: