Վորոնեժում 18-ամյա երիտասարդը դանակահարել է հայի: Սպանությունը կատարվել է կիրակի գիշեր Օլեկո Դունդիչի փողոցի շենքերից մեկում: Ազգությամբ հայ 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել է նրա քաղաքացիական կինը, երբ տուն է վերադարձել:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նախօրեին տղամարդը խմել է կնոջ զարմիկի հետ: Նույն օրը երիտասարդին բերման են ենթարկել: Նա խոստովանել է իր մեղքը և զղջացել կատարվածի համար:
Երիտասարդի խոսքերով` իրենք խմելիս են եղել խոհանոցում: Խոսացկության ընթացքում հայ տղամարդն անվայել արտահայտություններ է թույլ տվել պատանու հոր և տատիկի հասցեին: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը վերցրել է դանակը և մի քանի անգամ հարվածել հային: