Home / Армения / Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմական ոլորտին վերաբերող պայմանագրեր են կնքել

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմական ոլորտին վերաբերող պայմանագրեր են կնքել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել, հաղորդում է РИА Новости-ն:

Նախարարները նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հարաբերություններին վերաբերող համատեղ համաձայնագիր են ստորագրել:

«Մենք երկու շատ կարևոր փաստաթուղթ ենք ստորագրել, որոնց հիման վրա էլ կկառուցվեն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը: Նրա խոսքերով նոր ստորագրած հուշագիրը գալիս է փոխարինելու 1993 թվականի փաստաթուղթը:

«Մենք կարծում ենք, որ այս երկու համաձայնագրերը կբերեն Ռուսաստանի և ԱՄՆ միջև ավելի շատ համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականցմանը»,- նշել է Գեյթսը: