Epress.am-ի այն հարցին, թե տեղյակ է արդյոք տրանսպորտի և կապի նախարարությունը, որ Էջմիածին-Երևան միջքաղաքային տրանսպորտը առավոտից չի աշխատում, նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն նման տեղեկատվություն Աբովյանից: Նրա խոսքով` Աբովյանից զանգահարել է մի քաղաքացի և հայտնել այդ մասին:
Ի դեպ, երբ զրույցի մեկնարկին հարցրեցինք` ինչու չի աշխատում տրանսպորտը, կապի նախարարության ներկայացուցիչը անմիջապես արձագանքեց` «Հանրահավաքի համա՞ր»:
Մեր այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա այդ արձագանքը, աշխատակիցը սկսեց պարզաբանել, որ Աբովյան- Երևան տրանսպորտի չաշխատելու համար ահազանգած քաղաքացին է ասել, որ տրանսպորտի բացակայությունը հանրահավաքի պատճառով է: