Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը տեղեկացրել է իրենց իրականացրած ստուգումների արդյունքների մասին: Ստուգումներն իրականացվել են 150 սննդամթերք արտադրող ընկերություններում և միայն հինգում չեն հայտնաբերվել խախտումներ, և այդ ընկերությունների աշխատանքը համապատասխանել են չափանիշներին:
Ըստ Բաղիյանի` խախտումները եղել են հետևյալ բնույթի` թերի մակնշում, ժամկետի բացակայություն, ժամկետանց ապրանքներ և այլն:
«Այս ընթացքում եթե հայտնաբերել ենք ժամկետնանց սննդամթերք, դրանք արագ ոչնչացրել ենք», – լրագրողներին հավաստիացրել է Բաղիյանը:
Այնուհետև Գրիշա Բաղիյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին թեժ գծոի հեռախոսահամարով կապվել իրենց հետ, եթե տեսնում են ժամկետանց ապրանքներ:
Բանախոսը նաև իր մտահոգությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ իրենց ուժերը բավարար չեն, որպեսզի հետազոտեն և հայտնաբերեն բոլոր նմանատիպ խախտումները: