Home / Армения / Աղթամարում խաչ չդնելը երջանկացրել է դաշնակցական պատգամավորին

Աղթամարում խաչ չդնելը երջանկացրել է դաշնակցական պատգամավորին

ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երջանիկ է, որ Աղթամար կղզու եկեղեցում սպասվող պատարագին հայկական խաչը չի տեղադրվի գմբեթի վրա, որովհետև, ըստ նրա, «մենք սիրում ենք խաբվել»:

«Խաչը տեսնելու էինք, մտածելու էինք` թուրքերը լավն են», – խոստովանեց պատգամավորը` հիշեցնելով, որ թուրքերը լավը չեն և «թուրքը մնում է թուրք»:

Ալվարդ Պետրոսյանի խոսքերով` հայկական ազգային սթափ գիտակցության համար շատ լավ է, որ թուրքական կողմը հրաժարվել է խաչը տեղադրելուց.

«Եթե թուրքերը խելք ունենային, խաչը կբարձրացնեին, մենք էլ ուրախ կգնայինք, կասեինք, որ թուրքերի հետ մեր հարաբերությունները արդեն լավ են»:

Պատգամավորի խոսքով` Թուրքիան սխալվեց, և պետք է օգտվել այդ սխալից` «շարունակելով պայքարը և պահանջատիրության կեցվածքը»: Իսկ թե կոնկրետ ինչպես Հայաստանը պիտի օգտվի թուրքերի սխալներից, Պետրոսյանը լուրջ հարց համարեց, որին, խոստովանեց պատգամավորը, նա չի կարողանում պատասխանել: