Դաշնակցական պատգամավոր
Ալվարդ Պետրոսյանը «ծանր բան» համարեց հայկական բանակում տեղի ունեցող
երևույթները: Այդ մասին այսօր ասուլիսի ընթացքում նա հայտարարեց`պատասխանելով Epress.am-ի
հարցին վերջերս ի հայտ եկած տեսագրության մասին, որտեղ հայկական բանակի հագուստով մեկը
ստորացնում է զինվորներին:
Սակայն պատգամավորն այն
կարծիքին չէ, որ «մենք պիտի քաղաքականացրած բանակը վարկաբեկենք, որովհետև այսօր
մենք բանակից կարևոր բան չունենք»:
Մեր հարցին, արդյոք բանակը
չէ ինքն իրեն վարկաբեկում, դաշնակցական գործիչը բացասական պատասխան տվեց:
«Բանակում կատարվում են
բաներ, որ աշխարհի բոլոր բանակներում էլ կատարվում են: Ուղղակի մենք ենք չափազանց
դաժան և վերջնագրերով ենք խոսում բանակի հետ: Ես դա ճիշտ չեմ համարում», – ասաց
Պետրոսյանը: