Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչը կտեղադրվի սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից հետո: Այդ մասին Today’s Zaman-ին հայտնել է Պոլսի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչ Թաթուլ Անուշյանը:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, 100 կգ կշռող խաչի` եկեղեցու գմբեթին տեղադրելու հետ որոշ խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով այն ժամանակավորապես տեղ է գտել փայտե պատվանդանի վրա:
Նախքան խաչը գմբեթին բարձրացնելը Պատրիարքարանը պետք է որոշի, թե որտեղ է այն տեղադրվելու պատարագի ընթացքում` եկեղեցու ներսում, թե դրսում:
Նշենք, որ, համաձայն թուրքական իշխանությունների, Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությունը լուսաբանելու համար հավատարմագրվել է 118 թուրքական և 27 արտասահմանյան լրատվամիջոց: