Home / Հայաստան / Իրանն այլևս չեզոք չէ՞ Ղարաբաղի հարցում

Իրանն այլևս չեզոք չէ՞ Ղարաբաղի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խումբը 19 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ միայն առաջընթաց չի արձանագրել, այլև ավելի է բարդացրել խնդիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Բագիր Բահրամին` «Ադրբեջանի հանրապետություն: Անցյալի փորձն ու ապագա հեռանկարները» միջազգային համաժողովի ժամանակ:

«Մինսկի խումբն ընդհանրապես ոչ մի ջանք չի գործադրում հարցի արդարացի լուծման համար, այն չի էլ կարող նման բան անել»,-  Իրանի դեսպանի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն:

Բահրամին խոսել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին. «Այս նախագծի մասին հստակ տեղեկատվություն չի տրամադրվում: Օկուպացված տարածքներում խաղաղարար զորքերի տեղակայումը պաշտոնապես կնշակի Ղարաբաղի առանձնացումը Ադրբեջանից: Իրանը միջազգային սահմանների անփոփոխ մնալու կողմնակից է: Իրանը բազմիցս է հանդես եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին»:
 
Դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանը միակ հարևան պետությունն է, որը տուժել է ղարաբաղյան խնդրի պատճառով:

Բահրամիի խոսքով` Իրանը շարունակելու է ջանքեր գործադրել` Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար, իսկ նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է ընդունել Իրանի միջամտության փաստը ղարաբաղյան խնդրին:

Նշենք, որ պաշտոնական Թեհրանը մշտապես չեզոք դիրքորոշում է ցուցաբերել ղարաբաղյան խնդրի հանդեպ` բազմիցս հայտարարելով, որ սատարում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, իսկ Հայաստանի ր ԼՂՀ-ի շրջափակման պայմաններում Իրանի սահմանով Հայաստան էր ներմուծվում սննդամթերք և վառելիք: