Շվեդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն` առաջին անգամ խորհրդարան են անցել ազգայնականները: Աջերը ստացել են ձայների 6 %-ը, ինչը նրանց հնարավորություն է տալիս 20 մանդատ ունենալ:
Իր գոյության 20 տարիների ընթացքում ազգայնական «Շվեդիայի դեմոկրատներ» կուսակցությունը ոչ մի անգամ ընտրություններում չի հաղթել և մանդատ չի ստացել: Այնինչ տարեցտարի այս կուսակցության համախոհների թիվն ավելացել է:
Այս ընտրություններում աջերը, ովքեր հանդես էին գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին, քիչ ձայներ են ստացել, որը, սակայն, բավարար է խորհրդարանում մանդատ ունենալու համար: