Այսօր Հայաստանի շախմատի հավաքականը հաջող մեկնարկ վերցրեց Համաշխարհային շախմատի օլիմպիադայում, որն անցկացվում է Խանտի-Մանսիյսկում:
Մեր ընտրանու կազմում չէր խաղում առաջատար Լևոն Արոնյանը, սակայն դա չխանգարեց մեր թիմին պարտության մատնել բավական թույլ Կոստա-Ռիկայի հավաքականին:
Առաջինը սևերով իր հանդիպումն ավարտեց երրորդ խաղատախտակին հանդես եկող Արման Փաշիկյանը, ով 15-րդ քայլին իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Գոնսալո Բեռնալի հետ:
Հաղթանակով իր պարտիան ավարտեց մեր թիմի պահեստայինը` Ավետիք Գրիգորյանը, ով այսօր հանդես էր գալիս երրորդ խաղատախտակին: Նա արտության մատնեց Սեբաստյան Ռուիս Բլեզին:
Առաջին համարի տակ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 31-րդ քայլին ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Մաուրիսիո Արիաս Սանտանայի հետ:
Ամենից երկարը պայքարեց Գաբրիել Սարգսյանը, բայց կարողացավ սպիտակ ֆիգուրներով 55-րդ քայլին կոտրել Լեոնարդո Վալդեսի դիմադրությունը և մեր թիմի հաղթանակն ամրապնդել` 3:1:
Նշենք, որ մյուս առաջատարները նույնպես հաղթանակներ տարան. Ռուսաստանը պարտության մատնեց Իռլանդիային 3,5:0,5, նույն հաշվով Ադրբեջանը հաղթեց Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը, իսկ Ուկրաինան ոչ մի միավոր չզիջեց Իրաքին` 4:0