Միասնականության բացակայությունը հայաստանյան քաղաքական ուժերի միջև բացասական է անդրադառնում Հայաստանի մարտավարության վրա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Մենք ապրում ենք շատ վտանգավոր տարածաշրջանում` շրջապատված այնպիսի երկրներով, որոնց հետ մեկ դար շարունակ միշտ ունեցել ենք հակասություններ», – ասել է նա:
Ըստ Զոհրաբյանի, եթե չկա միասնականություն, ապա չկա նաև «միասնական ստրատեգիա» Հայաստանի համար: Զոհրաբյանի խոսքով, իշխանությանը նոր ուժի գալուց հետո մարտավարության մեջ սկսում են փոփոխություններ մտցնել.
«Էդպես չի լինում: Նորմալ պետությունն ունի մի ստրատեգիա: Մեզ մոտ, օրինակ, ըննդիմադիր ուժը գա իշխանության, մեկ էլ տեսար մեր էս անվտանգության դոկտրինան բռնեն լրիվ փոխեն, հասկանում եք»:
Դրա համար, շարունակեց ՀՀԿ նախագահի տեղակալը, հայաստանյան իշխանությունները ստիպված ռազմավարական գործընկերներ են փնտրում` «ի դեմս վերջերս Ռուսաստանի հետ ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի»: