Home / Армения / «Հայկական ժամանակ». Պետական պաշտոնյան բիզնեսն աղջկա վրա է գրել

«Հայկական ժամանակ». Պետական պաշտոնյան բիզնեսն աղջկա վրա է գրել

Սերժ Սարգսյանի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Գրիգորյանը, Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա հանդես գալով, մի շարք ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, գրում է օրաթերթը:

ՀՀ ՊԵԿ նապագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009-ի մայիսին մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթևոսյանը և ևս 5 անձինք մեղադրվում են նաև «Փեթակ» տոնավաճառի տիրոջ տունը թալանելու փորձ կատարելու մեջ: Այս գործով սեպտեմբերի 10-ի դատական նիստում, որպես «Փեթակի» տեր ցուցմունք է տվել հենց Վարուժան Գրիգորյանը: Սակայն, երբ դատավոր Գագիկ Ավետիսյանը նրան հարցրել է, թե ինչ կապ ունի «Փեթակի» հետ, Գրիգորյանը պատասխանել է.

«Դե, երբ պետական պաշտոնի պիտի նշանակվեի, տոնավաճառը գրեցինք աղջկաս անունով, որովհետև ինձ չէր կարելի բիզնեսով զբաղվել, բայց դե տերը ես եմ»:

Գրիգորյանը ի պաշտոնե զբաղված է նախագահականի նյութական մատակարարմամբ: