Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձևի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին մինչ 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովն իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին: