Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հետ կապված խնդիրները մասնակիորեն լուծված են: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով` այս պահին սահմանի երկու երրորդ մասը համաձայնեցված է, իսկ մյուս հատվածների շուրջ քննարկումները կանցկացվեն հաջորդ շաբաթ:
«Այս հարցը բավական զգայուն է, և երկու կողմերը գործում են` ելնելով սեփական շահերից», – Կանանդաձեի խոսքեորն է մեջբերում Georgia Online-ը: