Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն այս պահին հանդիպում է Վրաստանի ընտրանու հետ:
Հանդիպման երեք պարտիաներ ավարտվել են:
Չորրորդ տախտակին հանդես եկող Արման Փաշիկյանը սպիտակներով պարտության մատնեց Թամազ Գելաշվիլիին:
Լևոն Արոնյան – Բաադուր Ջոբավա և Վլադիմիր Հակոբյան – Մերաբ Գագունաշվիլի հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այս պահին ընթանում է Գաբրիել Սարգսյան – Լևան Պանտսուլայա պարտիան: