ՀՀ ԱԺ պատգամավորների մի խումբ առաջարկել է երկու անգամ բարձրացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների աշխատավարձերը: Նման օրինագիծ են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Սաֆարյանը և Վարդան Բոստանջյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ականներ՝ Ռաֆիկ Պետրոսյանը և Շիրակ Թորոսյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
Նախաձեռնությունը ներկայացրածների մեջ չկան միայն «Ժառանգության» ներկայացուցիչները: