Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում կնոջ մարմնին, երբ մտադիր են նրա հետ ընդամենը մեկ գիշեր անցկացնել, իսկ կյանքի ընկեր ընտրելու դեպքում նրանց ավելի շատ հետաքրքրում է կնոջ դեմքը, գրում է Newsweek-ը:
Տեխասի համալսարանի հոգեբանների խոսքով` կնոջ մարմինը տեղեկատվություն է տալիս նրա պտղաբերության մասին, այնպես որ, սեքսի համար զուգընկեր ընտրելիս տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում կնոջ մարմնին:
Իսկ թե ինչու են տղամարդիկ ամուսնանալու դեպքում ուշադրություն դարձնում կնոջ դեմքին, գիտնականները բացատրում են հետևյալ կերպ. «Հնարավոր է` առաջինը կնոջ դեմքին են նայում, քանի որ մենք մարդկանց բնավորության մասին դատում ենք ելնելով հենց դեմքից` բարի են, ազնիվ են, խելացի են: Իսկ սա շատ կարևոր է, երբ ամուսնական հարաբերության մեջ ես լինելու և ոչ թե ուղղակի մի գիշեր ես անցկացնելու նրա հետ»:
Նշենք նաև, որ կանանց համար տղամարդու դեմքն ավելի կարևոր է թե կարճատև, թե երկարատև հարաբերությունների ժամանակ: