«Հեծանիվ +» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հեծանվաարշավ` նվիրված Եվրոթռչնադիտարկման օրվան, որն այս տարի աշխարհում անցկացվում է երկու օր` հոկտեմբերի 2-ին և 3-ին:
Հեծանվաարշավը կսկսվի հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 11:00-ին, Կոնսերվատորիայի այգուց, որտեղից հեծանվորդները կուղևորվեն դեպի Երևանյան լիճ (կտրամադրվեն շապիկ և գլխարկներ, ինչպես նաև դրոշ Եվրոթռչնադիտարկում 2010 լոգոյով):
Երևանյան լիճ հեծանվորդների ժամանման պահից ի վեր կմեկնարկի թռչնադիտարկումը: Այնտեղ կմիանան նաև «Երիտասարդ Կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամները:
Երթուղին` Սայաթ Նովա – Աբովյան – Հանրապետության Հրապարակ – Վազգեն Սարգսյան – Երևանի քաղաքապետարան – Ծովակալ Իսակով – Երևանյան լիճ (ԱՄՆ դեսպանատան մոտ):