Ադրբեջանական հանրությունը բազմիցս ականատես է եղել ընդդիմության կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկմանը, գրում է 525-я газета պարբերականը:
«Պատահական չէ, որ հայկական կողմի հետ լավ հարաբերություններ ձևավորած և նրա շահերին ծառայող արտասահմանյան ընկերությունները, քաղաքական գործիչներն ու փորձագետները «Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունների հերոս են դառնում: Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն` ընտրությունների նախաշեմին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի համանախագահ Ալի Քերիմլին բոլոր հնարավոր և անհնար միջոցներին է դիմում արևմտյան շրջանակներում ջերմ հարաբերություններ ձևավորելու համար:
Խոստանալով իրականացնել այդ շրջանակների շահերը Ադրբեջանում` Քերիմլին նաև պատասխանատվություն է վերցրել, որ իշխանության գալու դեպքում ցանկացած զիջման կգնա Լեռնային Ղարաբաղի հարցում»,- գրում է պարբերականը: