Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ և ԻԻՀ միջև բարեկամական հարաբերությունները և կարևորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցերի: