Հոկտեմբերի 23-ից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 5-օրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան:
Այցի շրջանակներում կաթողիկոսը` այլ հարցերի հետ մեկտեղ, մտադիր է քննարկել Վրաստանում հայկական եկեղեցիների հարցն ու դրանց լուծման տարբերակները:
«Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Վրաստանում ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքին վերաբերող օրենքներ չկան: Այս տեսանկյունից Թուրքիան չի բավարարում ժողովրդավարության նվազագույն պահանջները: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա երկրի օրենսդրությունը հանգեցնում է նրան, որ Հայկական առաքելական եկեղեցին իրավական կարգավիճակ չունի: Վրաստանի իշխանություններն առաջարկում են, որ հայկական եկեղեցիներն իրենց գործունեությունը իրականացնեն հասարակական կազմակերպությունների ձևաչափով», – հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: