Ստամբուլում ծնված հայաազգի դաշնակահար, երգահան Շահան Արծրունին Նյու Յորքի Կարնեգի դահլիճում հանդես է գալու համերգային ծրագրով, որի ընթացքում ներկայացնելու է հայ և թուրք դասականնների գործերը:
Համերգին հանդես են գալու նաև ջութակահար Սիհաթ Աշկինը և բարիտոն Գևորգ Դավթյանը: Համերգի ընթացքում հնչելու են հատվածներ Խաչատուրյանի, Սայգունի, Ալնարի, Բարանի և այլ երգահանների գործերից: Համերգը կազմակերպել է Նյու Յորքի Թուրքական հյուպատոսարանը: