Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հայ համայնքը պատրաստվում է ամենամյա Ուտեստների փառատոնին: Այն շարունակվելու է գալիք ուրբաթ օրվանից մինչև կիրակի Ֆեյր Լոն քաղաքում, սակայն նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են արդեն այսօր: Ինչպես հայտնում է northjersey.com-ը, հայ կանայք մինչև ուրբաթ կհասցնեն պատրաստել մոտ 900 կգ քյուֆտա, մոտ 1500 կգ դոլմա և մոտ 200 կգ թել պանիր:
Փառատոնը մեծ համբավ ունի նահանգում. դրան մասնակցում են ոչ միայն հայերը, այլ նաև մի շարք այլ համայքների ներկայացուցիչներ: Ինչպես նշում է northjersey.com-ը, հայկական ախորժալի ուտեստներն այնքան են գրավում տեղի բնակիչներին, որ դեռևս մինչև փառատոնի ավարտը հայկական ուտեստներն ամբողջովին վաճառված են լինում: