Բաքվում գումարված Սոցինտերնի հանձնախմբի հերթական նիստը ընթացավ անսպասելի մթնոլորտում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել են Բաքվում Դաշնակցությունը ներկայացրած Հայ Դատի գրասենյակի և քաղակական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը: Նրանց խոսքով` նիստի ընթացքում բավական հանգամանալիորեն քննարկվել է Ղարաբաղյան հարցը:
Բանախոսները տեղեկացրել են, որ նոյեմբերի 15-16-ին Փարիզում տեղի կունենա Սոցինտերնի ընդհանուր ժողովը, որին մասնակցելու են աշխարհում սոցինտերնի անդամ պետությունների ներկայացուցիչները: Փարիզյան հանդիպման ժամանակ ներկայացվելու է մի փաստաթուղթ Ղարաբաղի հարցի շուրջ, որի`սոցինտերնի կողմից ընդունվելու դեպքում, կլինի ողջ սոցինտերնի ընդունած բանաձևը:
Դաշնակցականները նշեցին, որ իրենք իբրև կուսակցություն գոհ են հավաքի արդյունքներից: