Home / Армения / Comedy Club-ի անդամի դրամապանակը գողացել են Մոսկվայի կենտրոնում

Comedy Club-ի անդամի դրամապանակը գողացել են Մոսկվայի կենտրոնում

Comedy Club հեռուստաշոուի հաղորդավար Արտաշես (Տաշ) Սարգսյանը գրպանահատների զոհ է դարձել: Մոսկվայի կենտրոնում գողացել են նրա դրամապանակը:

«Ամեն ինչ տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում: Ես ընդամենը մի քանի վայրկյանով դուրս եկա մեքենայից և այսպիսի անհեթեթ իրավիճակում հայտնվեցի: Մի տարիքով կին, կողքովս անցնելիս, հենվեց ինձ վրա և սկսեց ընկնել: Ես հասցրեցի բռնել նրան, ցանկանում էի մի կողմ տանել և շտապօգնություն կանչել: Այդ պահին նրա ընկերուհին մոտեցավ մեզ և ասաց, որ ամեն ինչ կարգին է և ինքը կզբաղվի մնացածով»,- Life Showbiz-ին պատմել է Արտաշեսը:

Դրամապանակի կորուստը Տաշը մի քանի րոպե անց է հայտնաբերել, երբ տարիքով կանայք արդեն վաղուց հեռացել էին տարածքից: Դրամապանակում կանխիկ ընդամենը մի քանի հազար ռուբլի է եղել:

«Ընդհանուր առմամբ, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, միայն թե «Օստանկինոյի» անցաթուղթը շատ դժվար կլինի վերականգնել, ինչպես նաև տարբեր տեսակի կրեդիտ քարտերը: Իսկ ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել: Որովհետև մեծահասակների թոշակը շատ ցածր է: Այս հարցը կարելի է լուծել, եթե պետությունը բարձրացնի նրանց վճարվող գումարի չափսերը»,- ասել է Տաշը: