Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:
«Մենք սատարում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գաղափարին»,- նշել է Գերմանիայի նախագահը:
Քրիստիան Վուլֆը խոսել է նաև հայ-թուրքական սահմանի մասին և ցանկություն է հայտնել «բաց սահմաններ տեսնել, ինչը կայունություն կհաստատի Կովկասում»: