Home / Հայաստան / Հայ պատմաբանը հավատացած է, որ ադրբեջանցիների լինել-չլինելը կախված է հայերից

Հայ պատմաբանը հավատացած է, որ ադրբեջանցիների լինել-չլինելը կախված է հայերից

Ադրբեջանն ունի թերարժեքության բարդույթ նրանց նկատմամբ, ում հետ մրցում է կամ պատերազմում: Ադրբեջանցիները փորձում են նմանակվել հայերին սփյուռքի, ցեղասպանության և ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանների հարցերում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա համոզմամբ` այդ տեսակ նմանակումերը վկայում են այն մասին, որ, «լինելով արհեստական ժողովուրդ և ազգ, ադրբեջանցիները միջոցներ են փնտրում այս պառակտված ազգը պահելու համար»:

Դեմոյանը երկու լուսանկարի պատճեններ ներկայացրեց «Արևմտյան Ադրբեջանի աշխարհագրությունը» գրքից: Դրանցից մեկի վրա, ըստ Դեմոյանի, հայկական խաչքար է պատկերված, մյուսի` «իբր» ադրբեջանական պատմամշակութային կոթող:

«Երևում է, որ համակարգիչն իր գործն անում է», – ասել է պատմաբանը:

Դեմոյանը նշել է ադրբեջանցիների ոչ մասնագիտական մոտեցումը` ելնելով, մասնավորապես, նրանից, որ կոթողի մի մասում հայերեն լեզվով գրություններ կարելի է տեսնել:

Դեմոյանը չի մոռացել նաև ադրբեջանական «բուրգը»` նշելով Ալիևների ընտանիքի ռեսուրսները: Դրանց թվում է, ըստ բանախոսի, Ադրբեջանի առաջին տիկնոջ Մեհրիբան Ալիևայի կողմից գործի դրած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՈՆ, որի բարի կամքի դեսպանն է Ալիևան:

«Այդ ռեսուրսները գործի են դրվում հակահայկական տրամադրություններ ապահովելու համար», – նշել է Դեմոյանը: Նա անդրադարձավ նաև աշխարհում, մասնավորապես, Մոսկվայի լավագույն հրատարակչություններում լույս տեսնող գրքերին և դարձյալ չմոռացավ ընդգծել ֆինանսների դերը` «Փողն անում է իր գործը»:
 
«Այս հակահայկական քաղաքականությունը ոչ մի լավ բան Ադրբեջանին չի խոստանում և խոսում է այն մասին, որ միավորող այլ միջոց Ադրբեջանը չունի», – նշել է Դեմոյանը:

Նա կարծիք է հայտնել, որ եթե հայերը չլինեին, չէին լինի նաև ադրբեջանցիները` խոստովանելով, որ հասկանում է իր այս արտահայտության ոչ գիտական լինելը:

Եթե հակահայկական ռեսուրսն իրեն սպառի, ասել է Դեմոյանը, չի լինի նաև ադրբեջանական ժողովուրդ: