Վկայակոչելով իր հավաստի աղբյուրները` օրաթերթը գրում է, որ Արարատի զորամասսում ձերբակալված և դրամահավաքության մեջ մեղադրվող Ռոժ մականունով զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին, ով գործում էր Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ և որդի Խաչատուրովի հետ ստիպել էր զինվորականներին իրենց համար վարկեր վերցնել, «միացել է» գնդի հրամանատարի` անձնակազմի հետ վարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Կարապետյանը:
Ի դեպ, զորամասում այս առիթով կատակում են, որ եթե դեպքերն այս տեմպով զարգանան, չի բացառվում, որ հերթը հասնի նաև հովանավորին` որդի Խաչատուրովին: Իմիջիայլոց ասում են, որ Խաչատուրովի կրտսեր որդու հոբբին խաղադրույքներ անելն է, որոնց վրա լուրջ կարողություն է վատնում: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա կորցրել է մեկ միլիոն դոլար, որի կեսը փակվել է հայրը, մի քիչ` մայրը, մոտ 150 հազար դոլարով «պադդերժկա» է արել ախպերությունը, մի փոքր մաս էլ փակվել է մեքենան գրավ դնելով: