Home / Армения / Google-ի տրամադրության տակ են հայտնվել բազմաթիվ օգտատերերի գաղտնաբառերը

Google-ի տրամադրության տակ են հայտնվել բազմաթիվ օգտատերերի գաղտնաբառերը

Google-ը պատահմամբ ստացել է տարբր երկրների օգտատերերի անձնական տվյալները: Այդ ամենը կատարվել է Street View նախագծի շուրջ աշխատանքների ժամանակ:

Google-ի տրամադրության տակ են հայտնվել բազմաթիվ էլեկտրոնային հասցեներ, ինչպես նաև գաղտնաբառեր, հաղորդում է Europe1-ը: Մի շարք երկրների իշխանություններ հետաքննություն են անցկացնում` պարզելու տեղեկատվության հոսքի հանգամանքները:

Նշենք, որ Google Street View նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում դիտել տարբեր քաղաքների փողոցները, թողարկվել է 2007թ.: Այժմ դրա օգնությամբ կարելի է տեսնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Մեքսիկայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի և այլ երկրների փողոցները:

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Street View նախագծի հետ կապված ևս աղմուկ էր բարձրացել: Այդ ժամանակ Google ընկերության մեքենաները, որոնք շրջում և լուսանկարում էին փողոցները, իբրև սխալմամբ հավաքել էին բոլոր Wi-Fi ցանցերի SSID տվյաների բազան և MAC-հասցեները, որոնք հայտնվել էին տվյալ գոտում:

Դրանից հետ ընկերությունը խոստացել էր «հնարվորինս արագ»ջնջել երեք տարվա ընթաքում հավաքված տվյալները, ինչպես նաև անմիջապես դադարեցնել տեղեկատվության հավաքագրումը Wi-Fi ցանցերում Street View մեքենաների միջոցով: