ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ջեքսոն քաղաքի մոտակայքում գտնվող անտառի մոտ սողանքներ են առաջացել, որոնք փակել են տեղի անտառի` հետիոտների համար նախատեսված քայլուղիները:
ԱՄՆ սեյսմիկ ծառայության տվյալներով` առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 11:45-ին, հաղորդում է AP գործալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը Վայոմինգի մայրաքաղաք Շայեննից 500 մետր հեռավորության վրա է գտնվում:
Նախնական տվյալներով` զոհեր չկան: