Սննդի առաքմամբ զբաղվող HungryHouse ընկերությունը Հելոուինին նվիրված հատուկ ակցիա է կազմակերպելու: Ընկերությունը խոստացել է իր հաշվին պատվերներ ընդունել և առաքում կատարել գերեզմանատներ:
HungryHouse ցանցի ներկայացուցիչների խոսքերով` ուսումնասիրելով այն վայրերը, որտեղ պատվիրատուները սովորաբար խնդրում են հասցնել իրենց պատվերը, ընկերության ներկայացուցիչները հետաքրքիր ցուցակ են կազմել: Այդ ցուցակում հայտնվել են օդանավակայանը, մարզասրահները, գրադարանները և գերեզմանոցները:
Հենց դրանից էլ ծնվել է գաղափարը: Ակցիան գործելու է Հելոուինի օրը` հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր: Անվճար սնունդ ստանալու համար անհրաժեշտ է հատուկ ձև լրացնել ընկերության կայքում, նշել «գերեզմանատուն» բառը և ավելացնել հասցեն: