Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ստամբուլի Տաքսիմ հրապարակում ահաբեկչական գործողության հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, հայաստանցիներ չկան:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Տաքսիմ հրապարակում փայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի:
Մի շարք թուրք պաշտոնյաներ հայտարարում են, որ ահաբեկչական գործողության հետ կարող են կապ ունենալ Քրդական բանվորական կուսակցության զինյալները (PKK):